13:50  ,  12 հուլիսի, 2013

«Բորուսիայի» գործադիր տնօրեն. Կարող ենք ձեռք բերել եւս մեկ հարձակողան ոճի ֆուտբոլիստի

Կարող ենք ձեռք բերել եւս մեկ հարձակողան ոճի ֆուտբոլիստի, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն՝ խոսելով գերմանական ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։

«Կարող ենք ձեռք բերել եւս մեկ հարձակողան ոճի ֆուտբոլիստի։ Պետք է ասել, որ 28 ֆուտբոլիստները ոչ միայն խորություն են հաղորդում կազմին, այլեւ լրացուցիչ գլխացավանք ստեղծում»,- Վատցկեի խոսքը մեջբերում է sportal.de-ն։

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիան» ձեռք է բերել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին («Սենտ Էթյեն»), հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսին («Վերդեր») եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով