11:05  ,  12 հուլիսի, 2013

«Բորուսիայի» կայքում բացվել է Հենրիխ Մխիթարյանին նվիրված բաժին (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքում բացվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված բաժին, որը կոչվում է «Մեր 10 համար Հենրիխ Մխիթարյանը»։

Բաժինը բացվել է ակումբի օնլայն-խանությում։

Հիշեցնենք, որ 24-ամյա կիսապաշտպանը «Բորուսիայի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել։ Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում անցկացրած մեկնարկային խաղում դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Լուսանկարում՝ գոլ խփած Մխիթարյանը գրկախառնվում է թուրք կիսապաշտպան Նուրի Շահինի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով