15:14  ,  11 հուլիսի, 2013

Վայդենֆելեր. Կարող ենք իսկապես գոհ լինել Մխիթարյանից

Կարծում եմ, որ Մխիթարյանը մեծ տաղանդ ունի եւ հսկայական օգուտ կտա թիմին, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը՝ խոսելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Կարող ենք իսկապես գոհ լինել Միկիից»,- գերմանացի դարպասապահի խոսքը մեջբերում է soccerladuma.co.za-ն։ 

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիան» Մխիթարյանի համար վճարել է 27.5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով