00:25  ,  11 հուլիսի, 2013

Bild. Մխիթարյանը գերազանց ձեռքբերում է

Գերմանական հեղինակավոր Bild պարբերականին տպավորել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նորամուտը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» ընկերական խաղում հաղթեց «Բազելին», իսկ Մխիթարյանը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

«Մխիթարյանը գերազանց ձեռքբերում է։ «Բազելի» նկատմամբ հաղթանակը ցույց է տալիս, որ Հենրիխ Մխիթարյանը հաջող փոխարինում է Մարիո Գյոտցեին», - գրել է Bild-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով