22:08  ,  10 հուլիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայում» բացում է գոլերի հաշիվը

Դորտմունդի «Բորուսիան» ընկերական հանդիպում է անցկացնում շվեյցարական «Բազելի» հետ:

Հանդիպման առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աչքի է ընկել գոլով եւ գոլային փոխանցմամբ։

 Մխիթարյանը հանդիպման 11-րդ րոպեին փոխանցում կատարեց Մարկո Ռոյսին, ով գնդակն ուղարկեց դատարկ դարպասը։

15 րոպե անց Մխիթարյանը դիպուկ հարվածով տուգանային հրապարակի մատույցներից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։1։

Ուղիղ հեռարձակումը դիտեք «Բորուսիայի» կայքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով