13:45  ,  9 հուլիսի, 2013

Վարդան Մինասյան. Տեղափոխությունը «Բորուսիա» մեծ առաջընթաց է Մխիթարյանի համար

«Շախտյորը» մեծ ակումբ է, սակայն բարդ է համեմատել Գերմանիայի եւ Ուկրաինայի առաջնությունները, հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ մեկնաբանելով հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիա»։

Տեղափոխությունը «Բորուսիա» մեծ առաջընթաց է Մխիթարյանի համար։

Բացահայտ է, որ Գերմանիայի առաջնությունն ավելի ուժեղ է։ Կարծում եմ, որ Մխիթարյանի խաղաոճը համընկնում է «Բորուսիայի» խաղաոճի հետ։ Բացի այդ, պետք է հաշվի առնել գլխավոր մարզիչի գործոնը. Յուրգեն Կլոպն աշխարհի լավագույն մարզիչներից է։ Նրա գլխավորությամբ ֆուտբոլիստներն մեծ առաջընթաց են ապրում։ Վստահ եմ, որ դա մեծ առավելություն է Հենրիխի համար։

Նրա մասին կարելի է շատ խոսել։ Հենրիխն իսկական պրոֆեսիոնալ է։ Նա միշտ իր առջեւ նպատակ է դնում եւ գնում դեպի այն։ Նա շատ աշխատասեր է։ Մխիթարյանը հիանալի արագություն ունի, դրիբլինգ, ֆիզիկական տվյալներ եւ խաղային մտածելակերպ», - Մինասյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով