«Շախտյորը» մեծ ակումբ է, սակայն բարդ է համեմատել Գերմանիայի եւ Ուկրաինայի առաջնությունները, հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ մեկնաբանելով հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիա»։
Տեղափոխությունը «Բորուսիա» մեծ առաջընթաց է Մխիթարյանի համար։
Բացահայտ է, որ Գերմանիայի առաջնությունն ավելի ուժեղ է։ Կարծում եմ, որ Մխիթարյանի խաղաոճը համընկնում է «Բորուսիայի» խաղաոճի հետ։ Բացի այդ, պետք է հաշվի առնել գլխավոր մարզիչի գործոնը. Յուրգեն Կլոպն աշխարհի լավագույն մարզիչներից է։ Նրա գլխավորությամբ ֆուտբոլիստներն մեծ առաջընթաց են ապրում։ Վստահ եմ, որ դա մեծ առավելություն է Հենրիխի համար։
Նրա մասին կարելի է շատ խոսել։ Հենրիխն իսկական պրոֆեսիոնալ է։ Նա միշտ իր առջեւ նպատակ է դնում եւ գնում դեպի այն։ Նա շատ աշխատասեր է։ Մխիթարյանը հիանալի արագություն ունի, դրիբլինգ, ֆիզիկական տվյալներ եւ խաղային մտածելակերպ», - Մինասյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի