09:06  ,  9 հուլիսի, 2013

«Շախտյորը» շնորհակալություն հայտնեց Հենրիխ Մխիթարյանին

Դոնեցկի «Շախտյորը» եւ Դորտմունդի «Բորուսիան» համաձայնեցրել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ եղած բոլոր մանրուքները, հաղորդում է ուկրաինական ակումբի կայքը։

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կազմել է 27.5 միլիոն եվրո։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին «Շախտյորում» անցկացրած տարիների համար եւ նրան հաջողություն մաղթել։

Կիսապաշտպանը «Շախտյորի» կազմում մասնակցել է 106 հանդիպման եւ դարձել 46 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով