23:36  ,  8 հուլիսի, 2013

Ռայմոնդ Վերհեյեն. Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթարյանին

Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթարյանին Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու կապակցությամբ, Twitter-ի իր էջում գրել է ֆիզպատրաստության հայտնի մասնագետ Ռայմոնդ Վերհեյենը, ով ժամանակին աշխատել է Հայաստանի հավաքականի հետ։

«Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթարյանին Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու կապակցությամբ։ Հիանալի տեղափոխություն՝ անչափ տաղանդավոր հայ կիսապաշտպանի համար»,- գրել է Վերհեյենը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով