20:13  ,  8 հուլիսի, 2013

Վասիլի Ռաց. Մխիթարյանին եւ Ֆերնանդինյոյին փոխարինելու համար ժամանակ է հարկավոր

«Շախտյորի» խաղում նկատվում է Ֆերնանդինյոյի եւ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը, հայտարարել է ԽՍՀՄ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վասիլի Ռացը՝ խոսելով Միացյալ մրցաշարի մասին։ 

«Ֆերնանդինյոն եւ Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» հիմնական կազմի խաղացողներ էին։

Նրանց փոխարինելու համար ժամանակ է հարկավոր։ Կարծում եմ, որ առաջիկայում «Շախտյորը» կվերադառնա իր նախկին մակարդակին», - Ռացի խոսքը մեջբերում է Football24.ua-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով