17:12  ,  8 հուլիսի, 2013

Bild. Հենրիխ Մխիթարյանը բուժզննում անցավ «Բորուսիայում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել Դորտմունդի «Բորուսիայում»: 90 րոպե տեւած ստուգումներից հետո Հենրիխ Մխիթարյանը ժպտալով դուրս է եկել հիվանդանոցից, գրում է գերմանական Bild-ը:

Սպասվում է, որ առաջիկա ժամերին հայ ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից եւ Գերմանիայի փոխչեմպիոն «Բորուսիայի» հետ, որը Երեւանի ժամանակով 20:00-ին բարեգործական հանդիպում է անցկացնելու «Մագդեբուրգի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով