09:26  ,  8 հուլիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանը մեկնեց Գերմանիա

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 8-ին մեկնել է Գերմանիա՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից եւ Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիր կնքելու համար: Նախորդ մի քանի շաբաթները Հենրիխ Մխիթարյանը Երեւանում էր, նա անհատական ծրագրով մարզվում էր Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: Սպասվում է, որ Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբի հետ կկնքի չորս տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով