10:21  ,  6 հուլիսի, 2013

Bild. Յուրգեն Կլոպը ստացավ իր հայ աստղին

Յուրգեն Կլոպը ստացավ իր հայ աստղին, Դորտմունդի «Բորուսիան» ընդունում է հայկական Գյոտցեին: Այսպիսի ուղերձներով է ներկայացնում Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից, Գերմանիայի փոխչեմպիոն «Բորուսիա» գերմանական հեղինակավոր Bild-ը: Պարբերականի տվյալներով Մխիթարյանը հինգ տարվա պայմանագիր կկնքի «Բորուսիայի» հետ: Դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մտադիր է Մխիթարյանին խաղացնել թիմից հեռացած Մարիո Գյոտցեի դիրքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով