01:49  ,  6 հուլիսի, 2013

BBC. «Լիվերպուլը» ձեռքից բաց թողեց Մխիթարյանին

«Լիվերպուլը» ձեռքից բաց թողեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է BBC-ն: 24-ամյա ֆուտբոլիստը անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի առաջնահերթային տրանսֆերային նպատակն էր, սակայն ակումբից BBC-ին հայտնել են, որ Մխիթարյանի տրանսֆերի հարցում Դոնեցկի «Շախտյորը» համաձայնության է հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից, Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ: BBC-ի տվյալներով, դորտմունդցիները Մխիթարյանի համար վճարել են 21.5 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով