23:44  ,  5 հուլիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանը երեք տարվա պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեք տարվա պայմանագիր է կնքել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից, Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ հետագայում եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: «Բորուսիան» 24-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 27,5 միլիոն եվրո, հաղորդում է Sport-express.ru-ն:

«Բորուսիայից» բացի, Մխիթարյանին գնելու ցանկություն ունեին նաեւ «Լիվերպուլը», «Անժին» եւ ՊՍԺ-ն:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով