23:23  ,  5 հուլիսի, 2013

Kicker. «Բորուսիայի» ղեկավարները Դոնեցկում համաձայնեցրել են Մխիթարյանի տեղափոխությունը

Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Հանս-Յոահիմ Վատցկեն եւ մարզական տնօրեն Միխայել Ցորկը Դոնեցկում բանակցել են «Շախտյորի» ղեկավարության հետ եւ համաձայնության են հասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ, հաղորդում է գերմանական առաջատար Kicker գործակալությունը:

Տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն եվրո:

Ավելի վաղ, գերմանական Bild-ը հաղորդել էր, որ «Բորուսիան» ու Հենրիխ Մխիթարյանը համաձայնեցրել են անձնական պայմանագիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով