19:31  ,  5 հուլիսի, 2013

Լորան Բլանը ցանկանում է Հենրիխ Մխիթարյանին տեսնել ՊՍԺ-ում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Լորան Բլանը ցանկանում է թիմում տեսնել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է ուկրաինական vz.ua-ը։

Հենրիխ Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլան սերտ հարաբերություններ ունի ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ եւ կարող է հեշտությամբ համաձայնության հասնել ֆրանսիական ակումբի հետ։ Անցած ամառ Ռայոլայի շնորհիվ ՊՍԺ տեղափոխվեց շվեդ Զլատան Իբրահիմովիչը։ Արաբ ներդրողների շնորհիվ ՊՍԺ-ն նաեւ աշխարհի ամենավճարունակ ակումբներից մեկն է, եւ ակումբի սեփականատեր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Տանին գումար չի խնայում ակումբի համար։ Եթե «Լիվերպուլի» ու Դորտմունդի «Բորուսիայի» համար 30 միլիոն եվրոն խնդիր է, ապա ՊՍԺ-ն առանց վարանելու կարող է այդքան վճարել «Շախտյորին» Ուկրաինայի առաջնությունների լավագույն ռմբարկուի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով