10:44  ,  5 հուլիսի, 2013

Bild. Հենրիխ Մխիթարյանը փոխհամաձայնության է եկել «Բորուսիայի» հետ

Չնայած անգլիական «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» առաջարկներին՝ Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», որի հետ փոխհամաձայնության է եկել պայմանագրի հարցում, գրում է Bild-ը: Գերմանական հեղինակավոր թերթն անդրադարձել է Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված լուրերին:

«Օբամեյանգի հետ պայմանագիր կնքած «Բորուսիան» ցանկանում է եւս մեկ աղմկահարույց տրանսֆեր իրականացնել՝ ձեռք բերելով Հենրիխ Մխիթարյանին: 24-ամյա Մխիթարյանը կարող է արժանի փոխարինող դառնալ Մյունխենի «Բավարիա» տեղափոխված Մարիո Գյոտցեին:

Դորտմունդցիները 23 միլիոն եվրո են առաջարկել կիսապաշտպանի համար, բայց «Շախտյորը» մերժել է՝ պահանջելով 30 միլիոն եվրո: Չնայած անգլիական «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» առաջարկներին՝ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Բորուսիա», որի հետ արդեն փոխհամաձայնության է եկել պայմանագրի հարցում»,- գրում է Bild-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News