Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21 նոկաուտ) Sauerland Event-ի հետ նոր պայմանագիր է կնքել, հաղորդում է Boxingscene-ը։
Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2015-ը։
Արթուր Աբրահամը ռինգ դուրս կգա օգոստոսի 24-ին Գերմանիայում։ Նրա մրցակիցը կլինի աֆրիկացի Վիլբեֆորս Շիխեպոն (20-6, 15 նոկաուտ)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում