15:13  ,  24 հունիսի, 2013

Յանա Եգորյան. Առաջին անգամ մասնակցեցի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը

Անհատական պայքարում լավ հանդես չեկանք, սակայն թիմային մրցումներից առաջ մեզանից յուրաքանչյուրը վստահ էր սեփական ուժերին, հայտարարել է Զագրեբում անցկացվող սուսերամարտի Եվրոպայի առաջնության թիմային մրցաշարի չեմպիոն Յանա Եգորյանը։ Ռուսաստանի հավաքականը թրասուսերի եզրափակիչում առավելության է հասել Ուկրաինայի թիմի նկատմամբ (45։44)։ 

«Առաջին անգամ մասնակցեցի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ Դա մեծ պատասխանատվություն էր։ Անհատական լավ հանդես չեկանք, սակայն թիմային մրցումներից առաջ մեզանից յուրաքանչյուրը վստահ էր սեփական ուժերին։ Հաշիվը շատ փոփոխական էր։ Սակայն մեզ հաջողվեց հաղթել։

Դեռ չգիտեմ, արդյոք կմասնակցեմ աշխարհի առաջիկա առաջնությանը, սակայն եթե ընդգրկվեմ հավաքականում, ապա կփորձեմ ցույց տալ առավելագույնը», - Յանա Եգորյանի խոսքն է մեջբերում «Р-Спорт»-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում