15:13 24 հունիսի, 2013Անհատական պայքարում լավ հանդես չեկանք, սակայն թիմային մրցումներից առաջ մեզանից յուրաքանչյուրը վստահ էր սեփական ուժերին, հայտարարել է Զագրեբում անցկացվող սուսերամարտի Եվրոպայի առաջնության թիմային մրցաշարի չեմպիոն Յանա Եգորյանը։ Ռուսաստանի հավաքականը թրասուսերի եզրափակիչում առավելության է հասել Ուկրաինայի թիմի նկատմամբ (45։44)։
«Առաջին անգամ մասնակցեցի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ Դա մեծ պատասխանատվություն էր։ Անհատական լավ հանդես չեկանք, սակայն թիմային մրցումներից առաջ մեզանից յուրաքանչյուրը վստահ էր սեփական ուժերին։ Հաշիվը շատ փոփոխական էր։ Սակայն մեզ հաջողվեց հաղթել։
Դեռ չգիտեմ, արդյոք կմասնակցեմ աշխարհի առաջիկա առաջնությանը, սակայն եթե ընդգրկվեմ հավաքականում, ապա կփորձեմ ցույց տալ առավելագույնը», - Յանա Եգորյանի խոսքն է մեջբերում «Р-Спорт»-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.