11:47  ,  17 փետրվարի, 2012

Le journal de Montreal. Խեսուս Գոնսալեսն առաջին հարվածը կատարեց

Կանադայում հերթական սկանդալն է հասունացել տեղացի բռնցքամարտիկներ Խեսուս Գոնսալեսի եւ Ադոնիոս Ստիվենսոնի Fast and Furious boxing series մրցաշարի շրջանակում փետրվարի 18-ին կայանալիք մենամարտի պատճառով։

12 ռաունդանոց մենամարտում Ստիվենսոնը կփորձի պաշտպանել IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Փետրվարի 16-ին Գոնսալեսը հայտարարել է, որ վերջնականորեն լուծելու է Ադոնիսի հարցերը եւ պատժելու է նրան գործած բոլոր մեղքերի համար։

«Չի կարելի ներել մի մարդու, ով կավատությամբ է զբաղվել՝ երիտասարդ աղջիկներին ստիպելով վաճառել իրենց մարմինն ու պատիվը»,- Խեսուսի խոսքը մեջբերում է Le journal de Montreal-ը։

Կավատության մեղադրանքով որոշ ժամանակ բանտում անցկացնելուց հետո ռինգ վերադարձած Ստիվենոսոնը նշել է, որ ինքը բոլոր հարցերի պատասխանները կտա ռինգում։

Գոնսալեսի հայտարարությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը սպորտային շոու բիզնես է։

Ժամանակին Մայք Թայսոնը հայտարարել էր, որ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է բռնցքամարտիկների կյանքը ռինքից դուրս, քան ռինգի ներսում։

Բռնցքամարտը որպես սպորտ ոչ ոքի պետք չէ, մարդիկ շոուի կարիք ունեն, իսկ լավ շոուն՝ մեծ գումարներ է խոստանում, գրում է Le journal de Montreal-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով