22:35  ,  11 հունիսի, 2013

Դանիա - Հայաստան. Արաս Օզբիլիսը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը (ֆոտո)

Կոպենհագենի «Պարկեն» ստադինում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան հանդիպման 19-րդ րոպեին Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խփեց Հայաստանի թիմի երկրորդ գնդակը՝ 2:0:

Խաղի հաշիվը 27-րդ վայրկյանին բացել էր Մոսկվայի «Սպարտակի» հարակվող Յուրա Մովսիսյանը, ով աչքի էր ընկել Օզբիլիսի փոխանցումից հետո: Ընթանում է առաջին խաղակեսը:

Դանիա - Հայաստան հանդիպումը NEWS.am Sport-ը լուսաբանում է Կոպենհագենից «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:

Ֆոտո՝ Պարույր  Սինյավսկի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով