12:57  ,  7 հունիսի, 2013

Գերմանական «Հանզայի» հարձակվող Սարգիս Ադամյանը միացավ ազգային հավաքականին

Հունիսի 6-ին կայացած Հայաստան - Իսլանդիա (1:2) մինչեւ 21 տարեկանների հավաքականների հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը միացել է ազգային հավաքականին եւ ընդգրկվել է Մալթայի դեմ խաղին պատրաստվող ֆուտբոլիստների ընդհանուր հայտացուցակում, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Սարգիս Ադամյանը ներկայացնում է Գերմանիայի «Հանզա» Ռոստոկ ակումբը:

Հունիսի 7-ին, ժամը 20:00-ին Հայաստանի հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում պատասխան հանդիպումը կանցկացնի Մալթայի դեմ: Առաջին խաղում Վարդան Մինասյանի թիմը հաղթել է 1:0 հաշվով:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով