12:57 7 հունիսի, 2013Հունիսի 6-ին կայացած Հայաստան - Իսլանդիա (1:2) մինչեւ 21 տարեկանների հավաքականների հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը միացել է ազգային հավաքականին եւ ընդգրկվել է Մալթայի դեմ խաղին պատրաստվող ֆուտբոլիստների ընդհանուր հայտացուցակում, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Սարգիս Ադամյանը ներկայացնում է Գերմանիայի «Հանզա» Ռոստոկ ակումբը:
Հունիսի 7-ին, ժամը 20:00-ին Հայաստանի հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում պատասխան հանդիպումը կանցկացնի Մալթայի դեմ: Առաջին խաղում Վարդան Մինասյանի թիմը հաղթել է 1:0 հաշվով:
Ֆոտո՝ ՀՖՖ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.