12:22 5 հունիսի, 2013Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը:
Անգլիայի 18-ակի չեմպիոնն իր պաշտոնական կայքում հղում է կատարել Liverpool Echo-ին՝ նշելով, որ 24-ամյա Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ լիվերպուլցիները 22 միլիոն ֆունտ ստերլինգ են վճարելու Հենրիխ Մխիիթարյանին ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը դարձել է 25 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ՝ սահմանելով Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.