15:10  ,  9 ապրիլի, 2012

Gazzetta dello Sport. Մանչինի. Բալոտելին կարող է ավարտել կարիերան երեք տարի հետո

Gazzetta dello Sport-ն անդրադարձել է Անգլիայի առաջնության 32-րդ տուրի «Արսենա»լ-«Մանչեսթր սիթի» հանդիման ընթացքում  Մարիո Բալոտետելիի հեռացմանը:

«Սիթիի» մարզիչ  Ռոբերտո Մանչինին քննադատել է Բալոտելիին:

«Մարիոն լավ ֆուտբոլիստ է: Նա տաղանդավոր է, բայց եթե չփոխի իր վարքը, առաջիկայում նա իր տեղը չի գտնի թիմի կազմում: Ավելին, կարծում եմ` նա մոտակա երեք տարում կավարտի կարիերան: Ես գիտեմ շատ տաղանդավոր ֆուտբոլիստների, որոնք վարքի և բնավորության պատճառով, այդպես էլ չկարողացան հասնել բարձրունքների»,- ասել է Մանչինին:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 32-րդ տուրի «Արսենալ»- «Մանչեսթեր Սիթի» հանդիպման ժամանակ, որն ավարտվեց լոնդոնյան թիմի հաղթանակով, խաղադաշտից հեռացվեց Մարիո Բալոտելին: Սա արդեն Մարիոյի չորրորդ կարմիր քարտն է «Սիթիի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով