15:24  ,  26 մայիսի, 2013

Յուրա Մովսիսյանը եւ Վանդերսոնը՝ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուներ

Ֆուտբոլի Ռուսաստանի 2012/2013թթ. առաջնությունն ունեցավ 2 լավագույն ռմբարկու:

Լավագույն ռմբարկուի կոչմանն արժանացան Մոսկվայի «Սպարտակի» ու Հայաստանի հավաքականի խաղացող Յուրա Մովսիսյանը եւ «Կրասնոդարի» բրազիլացի հարձակվող Վանդերսոնը, ովքեր Ռուսաստանի ավարտված առաջնությունում դարձել են 13-ական գոլի հեղինակ: 25-ամյա Մովսիսյանը գոլերից մեկը խփել է 11 մետրանոց հարվածով, իսկ բրազիլացին աչքի է ընկել միայն խաղային դրվագներից: 13 գնդակ խփելու համար Հայաստանի հավաքականի հարձակվողից պահանջվել է 21 խաղ, իսկ Վանդերսոնից՝ 22:

Լավագույն եռյակը եզրափակեց Մախաչկալայի «Անժիի» կոտդիվուարցի հարձակվող Լասինա Տրաորեն, ով խփել է 12 գնդակ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Կրասնոդարի «Կուբանի» կազմում աչքի է ընկել 9 անգամ եւ իր ակումբակից Իվելին Պոպովի, «Ալանիայի» հարձակվող Դանիլո Նեկոյի եւ Կազանի «Ռուբինի» խաղացող Բիբրաս Նատխոյի հետ բաժանեց 11-14-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով