15:24  ,  26 մայիսի, 2013

«Սպարտակն» ու «Կուբանը» Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեցին, «Դինամոն» մնաց առանց եվրագավաթների

Ավարտվեց ֆուտբոլի Ռուսաստանի 2012/2013թթ. առաջնությունը:

Վերջին՝ 30-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված ԲԿՄԱ-ն արտագնա խաղում 0:3 հաշվով պարտվեց «Ռոստովին», իսկ բրոնզե մեդալակիր Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Պերմում ոչ ոքի խաղաց «Ամկարի» հետ՝ 0:0:

Մոսկվայի «Սպարտակը» ռուս պաշտպան Սերգեյ Բրիզգալովի եւ վրացի կիսապաշտպան Ժանո Անանիձեի խփած գոլերի շնորհիվ տանը 2:0 հաշվով հաղթեց հետնապահ «Ալանիային» եւ զբաղեցրեց չորրորդ տեղը: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն չկարողացավ աչքի ընկնել՝ ունենալով մի քանի գոլային պահեր:

5-րդ տեղը զբաղեցրած «Կուբանը» Կրասնոդարում նվազագույն հաշվով պարտության մատնեց բրոնզե մեդալակիր Մախաչկալայի «Անժիին», իսկ Մոսկվայի «Դինամոն» տանը 0:0 հաշվով վաարտեց խաղը Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ: Դինամոյականների վրիպումից օգտվեց Կազանի «Ռուբինը», որը 2:0 հաշվով հաղթեց «Կրասնոդարին» եւ բարձրացավ 6-րդ տեղ:

ԲԿՄԱ-ն ու «Զենիթը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմպիոնների լիգայում, իսկ «Անժին», «Սպարտակը», «Կուբանը» եւ «Ռուբինը» Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեցին: 7-րդ տեղը գրաված «Դինամոն» մնաց առանց եվրագավաթների:

Վլադիկավկազի «Ալանիան» ու Սարանսկի «Մորդովիան» հաջորդ մրցաշրջանում կխաղան Առաջին դիվիզիոնում, իսկ Սամարայի «Կռիլյա Սովետովն» ու «Ռոստովն» անցումային խաղեր կանցկացնեն տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար:

Ռուսաստանի առաջնություն. 30-րդ տուր

«Սպարտակ» - «Ալանիա»՝ 2:0

Սերգեյ Բրիզգալով, 38, Ժանո Անանիձե, 79

Հեռացում՝ Ակես Գորե Դակոստա, 6 («Ալանիա»)

«Դինամո» - «Վոլգա»՝ 0:0

«Ամկար» - «Զենիթ»՝ 0:0

«Ռուբին» - «Կրասնոդար»՝ 2:0

Ռոման Երեմենկո, 7, Բիբրաս Նատխո, 63

«Ռոստով» - ԲԿՄԱ՝ 3:0

Դմիտրի Պոլոզ, 19, Կակու Գելոր Կանգա, 45, Դանկո Լազովիչ, 56

«Լոկոմոտիվ» - «Մորդովիա»՝ 2:1

Ալեքսանդր Սոմեդով, 16 (11մ.), Դամե Ն՛Դոյե, 26 – Անդրեյ Պազին, 90

«Թերեկ» - «Կռիլյա Սովետով»՝ 4:1

Էզեկյել Նդուասել, 41, Բենուա Անգբվա, 66 (ինքնագոլ), Անտոնիո Ֆերեյրա, 70, Կանու 77, – Լուիս Կաբալյերո, 49

«Կուբան» - «Անժի»՝ 1:0

Իվելին Պոպով, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում