15:24 26 մայիսի, 2013Ֆուտբոլի Ռուսաստանի 2012/2013թթ. առաջնությունն ունեցավ 2 լավագույն ռմբարկու:
Լավագույն ռմբարկուի կոչմանն արժանացան Մոսկվայի «Սպարտակի» ու Հայաստանի հավաքականի խաղացող Յուրա Մովսիսյանը եւ «Կրասնոդարի» բրազիլացի հարձակվող Վանդերսոնը, ովքեր Ռուսաստանի ավարտված առաջնությունում դարձել են 13-ական գոլի հեղինակ: 25-ամյա Մովսիսյանը գոլերից մեկը խփել է 11 մետրանոց հարվածով, իսկ բրազիլացին աչքի է ընկել միայն խաղային դրվագներից: 13 գնդակ խփելու համար Հայաստանի հավաքականի հարձակվողից պահանջվել է 21 խաղ, իսկ Վանդերսոնից՝ 22:
Լավագույն եռյակը եզրափակեց Մախաչկալայի «Անժիի» կոտդիվուարցի հարձակվող Լասինա Տրաորեն, ով խփել է 12 գնդակ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Կրասնոդարի «Կուբանի» կազմում աչքի է ընկել 9 անգամ եւ իր ակումբակից Իվելին Պոպովի, «Ալանիայի» հարձակվող Դանիլո Նեկոյի եւ Կազանի «Ռուբինի» խաղացող Բիբրաս Նատխոյի հետ բաժանեց 11-14-րդ տեղերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.