22:55  ,  24 մայիսի, 2013

The Sun. Ուեյն Ռունին կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»

Բրիտանական The Sun-ի հավաստմամբ, Անգլիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Ուեյն Ռունին կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», թեեւ Ֆերգյուսոնի հեռանալուց հետո բազմաթիվ են ենթադրությունները, որը հարձակվողը կլքի թիմը։ Նշվում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը մտադիր չէ հրաժարվել Ռունիի ծառայություններից։

Ակումբի ղեկավարությունը եւս չի ցանկանում վաճառել Ռունիին եւ նրա դիրքի համար փնտրել համարժեք փոխարինողի։

Ֆրանսիական ՊՍԺ-ն արդեն սկսել է բանակցությունները Ռունիի հետ, որը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր ունի մինչեւ 205 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով