Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը +105 կգ քաշային կարգում նվաճել է երկամարտի արծաթե մեդալը՝ ցույց տալով 403 կգ արդյունք: Գոռ Մինասյանը պոկում վարժությունում բարձրացրել է 183 կգ, հրում վարժությունում՝ 220 կգ: Ոսկե մեդալը նվաճած վրացի Լաշա Տալախաձեին Գոռ Մինասյանը երկամարտում զիջել է 8 կգ:
Երրորդ տեղը գրավել է Ռուսաստանը ներկայացնող Կարեն Մարտիրոսյանը՝ 385 կգ:
Պերու, Լիմա
Ծանրամարտ
Աշխարհի երիտասարդական առաջնություն, +105 կգ
1. Լաշա Տալախաձե (Վրաստան)՝ 411 կգ (պոկում՝ 190 + հրում՝ 221)
2. Գոռ Մինասյան (Հայաստան)՝ 403 կգ (183+220)
3. Կարեն Մարտիրոսյան (Ռուսաստան)՝ 385 կգ (180+205)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի