Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հունիսին կհեռանա Մադրիդից եւ երեք տարվա պայմանագիր կկնքի Լոնդոնի «Չելսիի» հետ, գրում է բրիտանական Daily Star-ը, որի տվյալներով Մոուրինյոն ու «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն արդեն համաձայնել են պայմանները։
Մոուրինյոն արդեն ներկայացրել է ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է գնել։ Պորտուգալացի մասնագետը, մասնավորապես, ցանկանում է վաճառել Ֆերնանդո Տորեսին եւ գնել Բրազիլիայի հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 26-ամյա հարձակվող Հալկին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում