Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարում Պորտուգալիայի հավաքականն առանց Կրիշտիանու Ռոնալդուի արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց ադրբեջանցիների դարպասը:
Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: 55-րդ րոպեին Ադրբեջանի հավաքականի խաղացող Ռաուֆ Ալիեւը հեռացվեց խաղադաշտից, իսկ 8 րոպե անց Բրունու Ալվեշն առաջ մղեց պորտուգալացիներին: 79-րդ րոպեին Ուգո Ալմեյդան կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ վերջակետ դնելով խաղին:
F խմբում Պորտուգալիայի հավաքականը վաստակեց 11 միավոր, բայց մեկ միավորով զիջում է 2 խաղ պակաս անցկացրած ռուսներին: Իսրայելն ունի 8 միավոր, Ադրբեջանն ու Հյուսիսային Իռլանդիան՝ 3-ական, իսկ Լյուքսեմբուրգը՝ 2:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար
F խումբ
Ադրբեջան – Պորտուգալիա՝ 0:2
Բրունու Ալվեշ, 63, Ուգո Ալմեյդա, 79
Հեռացում՝ Ռաուֆ Ալիեւ, 55 (Ադրբեջան)
D խումբ
Էստոնիա – Անդորրա՝ 2:0
Անրի Անյե, 45, Յոել ԼինդՊեր, 61
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում