Ադրբեջան – Պորտուգալիա՝ 0:2

22:54   26 մարտի, 2013

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարում Պորտուգալիայի հավաքականն առանց Կրիշտիանու Ռոնալդուի արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց ադրբեջանցիների դարպասը:

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: 55-րդ րոպեին Ադրբեջանի հավաքականի խաղացող Ռաուֆ Ալիեւը հեռացվեց խաղադաշտից, իսկ 8 րոպե անց Բրունու Ալվեշն առաջ մղեց պորտուգալացիներին: 79-րդ րոպեին Ուգո Ալմեյդան կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ վերջակետ դնելով խաղին:

F խմբում Պորտուգալիայի հավաքականը վաստակեց 11 միավոր, բայց մեկ միավորով զիջում է 2 խաղ պակաս անցկացրած ռուսներին: Իսրայելն ունի 8 միավոր, Ադրբեջանն ու Հյուսիսային Իռլանդիան՝ 3-ական, իսկ Լյուքսեմբուրգը՝ 2:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար

Եվրոպական գոտի

F խումբ

Ադրբեջան – Պորտուգալիա՝ 0:2

Բրունու Ալվեշ, 63, Ուգո Ալմեյդա, 79

Հեռացում՝ Ռաուֆ Ալիեւ, 55 (Ադրբեջան)

D խումբ

Էստոնիա – Անդորրա՝ 2:0

Անրի Անյե, 45, Յոել ԼինդՊեր, 61



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։