01:23  ,  23 մարտի, 2013

Չեխերը վատ տրամադրությամբ կժամանեն Երեւան

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակից դանիացիները մրցակցի խաղադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Չեխիայի հավաքականի դարպասը:

Դանիացիները հաղթեցին երկրորդ խաղակեսում խփած 3 գոլերի շնորհիվ:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին չեխերը Երեւանում մրցելու են Հայաստանի հավաքականի հետ:

Այս հաղթանակից հետո Դանիայի հավաքականը հավաքեց 5 միավոր եւ հավասարվեց չեխերին: Իտալացիներն ունեն 10 միավոր, բուլղարացիները՝ 9, Հայաստանի հավաքականը՝ 3, իսկ Մալթան կրել է 4 պարտություն: 

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար 

Եվրոպական գոտի 

B խումբ

ՉեխիաԴանիա` 0:3

Անդրեաս Կորնելիուս, 57, Սիմոն Կյաեր, 67, Նիկի Սիմլինգ, 82

C խումբ

ԱվստրիաՖարերներ` 6:0

Ֆիլիպ Հոզիներ, 8, 20, Անդրեաս Իվանշիչ, 28, Զլադկո Յունուզովիչ, 77, Դավիդ Ալաբա, 78, Գյորդ Գարիչ, 82

D խումբ

ՀունգարիաՌումինիա` 2:2

Վիլմոշ Բանցակ, 16, Բալաժ ջուջակ, 76 (11մ.) – Ադրիան Մուտու, 68 (11մ.), Ալեքսանդրո Չիպրցու, 90

ՀոլանդիաԷստոնիա` 3:0

Ռաֆայել վան դեր Վարտ, 47, Ռոբին վան Պերսի, 72, Ռուբեն Շակեն, 84


H խումբ

ՄոլդովաՉեռնոգորիա` 0:1

Միրկո Վուչինիչ, 79

Հեռացում՝ Միլորադ Պեկովիչ, 64 (Չեռնոգորիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով