01:36  ,  30 նոյեմբերի, 2026

«Կոմոն» խոշոր հաշվով պարտության մատնեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 13-րդ տուրում «Կոմոն» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ հույն հարձակվող Անաստասիոս Դուվիկասը։ Աչքի ընկավ նաեւ արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասը։

«Յուվենտուսը» 5-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Մրցակցի դեմքին հարվածելու համար հեռացվել էր ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանի։

«Կոմոն» 29 միավորով չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 21 միավոր եւ 7-րդն է։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Կոմո» - «Յուվենտուս»՝ 3:0 (տեսանյութ)

Նիկոլաս Պաս, 45+1, Անաստասիոս Դուվիկաս, 64, 80

Հեռացում՝ Ռանդալ Կոլո Մուանի («Յուվենտուս»), 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print