01:23 23 մարտի, 2013Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակից դանիացիները մրցակցի խաղադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Չեխիայի հավաքականի դարպասը:
Դանիացիները հաղթեցին երկրորդ խաղակեսում խփած 3 գոլերի շնորհիվ:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին չեխերը Երեւանում մրցելու են Հայաստանի հավաքականի հետ:
Այս հաղթանակից հետո Դանիայի հավաքականը հավաքեց 5 միավոր եւ հավասարվեց չեխերին: Իտալացիներն ունեն 10 միավոր, բուլղարացիները՝ 9, Հայաստանի հավաքականը՝ 3, իսկ Մալթան կրել է 4 պարտություն:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար
B խումբ
Չեխիա – Դանիա` 0:3
Անդրեաս Կորնելիուս, 57, Սիմոն Կյաեր, 67, Նիկի Սիմլինգ, 82
C խումբ
Ավստրիա – Ֆարերներ` 6:0
Ֆիլիպ Հոզիներ, 8, 20, Անդրեաս Իվանշիչ, 28, Զլադկո Յունուզովիչ, 77, Դավիդ Ալաբա, 78, Գյորդ Գարիչ, 82
D խումբ
Հունգարիա – Ռումինիա` 2:2
Վիլմոշ Բանցակ, 16, Բալաժ ջուջակ, 76 (11մ.) – Ադրիան Մուտու, 68 (11մ.), Ալեքսանդրո Չիպրցու, 90
Հոլանդիա – Էստոնիա` 3:0
Ռաֆայել վան դեր Վարտ, 47, Ռոբին վան Պերսի, 72, Ռուբեն Շակեն, 84
H խումբ
Մոլդովա – Չեռնոգորիա` 0:1
Միրկո Վուչինիչ, 79
Հեռացում՝ Միլորադ Պեկովիչ, 64 (Չեռնոգորիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.