Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մարտի 20-ին ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Ռոման Բերեզովսկու հանդիպումը ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՖՖ նախագահը։
Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստները պատասխանեցին ուսանողների հարցերին:
Հենրիխ Մխիթարյանից փորձեցին պարզել, թե համակարգչով խաղալիս ո՞ր ֆուտբոլիստով է գոլ խփում։ Հենրիխը պատասխանեց՝ նշելով Յուրա Մովսիսյանի անունը։ Հարցին, թե ով էր նրա սիրելի մարզիչը, Հենրիխը նշեց Խոսեպ Գվարդիոլայի անունը։
Մխիթարյանի խոսքով՝ եթե նա չլիներ ֆուտբոլիստ, ապա կսվորեր ՀՊՏՀ-ում։ Ուսանողուհիներից մեկն անգամ ամուսնության առաջարկ արեց Հենրիխին եւ ավելացրեց, որ դրական պատասխանի դեպքում ինքը պատրաստ է գոլ խփել Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխի պաշտպանած դարպասը։
Յուրա Մովսիսյանն ասաց, որ իր համար կյանքում կարեւորը իր ընտանիքն է՝ լինել լավ հայր եւ լավ որդի։
Հարցին, թե որն է իրենց կյանքի կարեւորագույն հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում, Հենրիխը պատասխանեց, որ այդ խաղը դեռ առջեւում է, Յուրան առանձնացրեց 2011-ին կայացած Հայաստան- Մակեդոնիա հանդիպումը, իսկ Բերեզովսկին՝ 1996-ի Հայաստան – Պորտուգալիան։







Վերա Մարտիրոսյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան/ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի