14:22 20 մարտի, 2013Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մարտի 20-ին ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Ռոման Բերեզովսկու հանդիպումը ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՖՖ նախագահը։
Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստները պատասխանեցին ուսանողների հարցերին:
Հենրիխ Մխիթարյանից փորձեցին պարզել, թե համակարգչով խաղալիս ո՞ր ֆուտբոլիստով է գոլ խփում։ Հենրիխը պատասխանեց՝ նշելով Յուրա Մովսիսյանի անունը։ Հարցին, թե ով էր նրա սիրելի մարզիչը, Հենրիխը նշեց Խոսեպ Գվարդիոլայի անունը։
Մխիթարյանի խոսքով՝ եթե նա չլիներ ֆուտբոլիստ, ապա կսվորեր ՀՊՏՀ-ում։ Ուսանողուհիներից մեկն անգամ ամուսնության առաջարկ արեց Հենրիխին եւ ավելացրեց, որ դրական պատասխանի դեպքում ինքը պատրաստ է գոլ խփել Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխի պաշտպանած դարպասը։
Յուրա Մովսիսյանն ասաց, որ իր համար կյանքում կարեւորը իր ընտանիքն է՝ լինել լավ հայր եւ լավ որդի։
Հարցին, թե որն է իրենց կյանքի կարեւորագույն հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում, Հենրիխը պատասխանեց, որ այդ խաղը դեռ առջեւում է, Յուրան առանձնացրեց 2011-ին կայացած Հայաստան- Մակեդոնիա հանդիպումը, իսկ Բերեզովսկին՝ 1996-ի Հայաստան – Պորտուգալիան։







Վերա Մարտիրոսյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան/ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.