13:15  ,  20 մարտի, 2013

Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը եւ Ռոման Բերեզովսկին հանդիպել են ուսանողների հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը եւ Ռոման Բերեզովսկին մարտի 20-ին Երեւանի տնտեսագիտական համալսարանում հանդիպել են ուսանողների հետ: Այս պահին ընթացող հանդիպմանը ներկա է նաեւ ՀՖՖ նախագահը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Չեխիայի թիմի հետ խաղին, որը կկայանա մարտի 26-ին Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում