France Football-ը ներկայացրել է նախորդ մրցաշրջանի արդյունքներով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակը, որը գլխավորում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:
2011/2012 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի եկամուտը կազմել է 14 միլիոն եվրո: Երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ն գլխավորող Կարլո Անչելոտին է՝ 12 միլիոն եվրո: Երրորդ տեղում հայտնված իտալացի Մարչելո Լիպին չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբում աշխատել է 11 միլիոն եվրո:
1. Ժոզե Մոուրինյո («Ռեալ») – 14 միլիոն եվրո
2. Կարլո Անչելոտի (ՊՍԺ) – 12
3. Մարչելո Լիպի («Գուանչժոու Էվերգրանդ») – 11
4. Գուս Հիդինկ («Անժի») – 10,8
5. Քենի Դալգլիշ («Լիվերպուլի» նախկին մարզիչ) – 10
6. Արսեն Վենգեր («Արսենալ») – 9,4
7. Ֆաբիո Կապելո (Ռուսաստանի հավաքական) – 9,2
8. Ռոբերտո Մանչինի («Մանչեսթեր Սիթի») – 7,6
9. Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ») – 7,5
10. Խոսե Անտոնիո Կամաչո (Չինաստանի հավաքական) – 6,1
12. Լուչիանո Սպալետի («Զենիթ») – 5,5
13. Յուպ Հայնկես («Բավարիա») – 5,3
14. Անդրե Վիլաշ-Բոաշ («Տոտենհեմ») – 5,2
15. Ռաֆայել Բենիտես («Չելսի») – 4,3
16. Ֆրանկ Ռայկարդ (Սաուդյան Արաբիայի հավաքականի նախկին մարզիչ) – 4,15
17-18. Տիտո Վիլանովա («Բարսելոնա») – 4
17-18. Զորժե Զեժուշ («Բենֆիկա») – 4
19. Պաուլո Աուտուորի (Քաթարի հավաքական) – 3,6
20. Աբել Բրագա («Ֆլումինենսե») – 3,5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում