11:07  ,  19 մարտի, 2013

Բեքհեմը գերազանցել է Մեսիին նախորդ մրցաշրջանի ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակում

France Football-ը հրապարակել է նախորդ մրցաշրջանի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:

Առաջին տեղում ֆրանսիական ՊՍԺ-ի անգլիացի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմն է, ով 2011/2012 մրցաշրջանի արդյունքում աշխատել է 36 միլիոն եվրո: Երկրորդ տեղը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսին՝ 35 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 30 միլիոն եվրո:

Նախորդ 3 տարիներին ամենաշատ գումար աշխատել էր Մեսին:

France Football. 2011/2012 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

1. Դեւիդ Բեքհեմ (ՊՍԺ) - 36 միլիոն եվրո

2. Լիոնել Մեսի («Բարսելոնա») - 35

3. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») - 30

4. Սամուել Էտո՛Օ («Անժի») - 24

5. Նեյմար («Սանթոս») - 20

6. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») - 19

7. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») - 18

8. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ) - 17,5

9. Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի») - 16,6

10. Ֆերնանդո Տորես («Չելսի») - 16,3

11-12. Կարլոս Տեւես, Դավիդ Սիլվա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի») - 16,2-ական

13. Կակա («Ռեալ») - 14,5

14. Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա») - 14

15. Ֆիլիպ Լամ ( «Բավարիա») - 13,5

16. Իկեր Կասիլյաս («Ռեալ») - 12,7

17. Դիդյե Դրոգբա («Գալաթասարայ») - 12,6

18. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս») - 12,4

19. Կոնկա («Գուանչժոու») - 12,1

20. Կարիմ Բենզեմա («Ռեալ») - 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով