France Football-ը հրապարակել է նախորդ մրցաշրջանի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:
Առաջին տեղում ֆրանսիական ՊՍԺ-ի անգլիացի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմն է, ով 2011/2012 մրցաշրջանի արդյունքում աշխատել է 36 միլիոն եվրո: Երկրորդ տեղը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսին՝ 35 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 30 միլիոն եվրո:
Նախորդ 3 տարիներին ամենաշատ գումար աշխատել էր Մեսին:
France Football. 2011/2012 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
1. Դեւիդ Բեքհեմ (ՊՍԺ) - 36 միլիոն եվրո
2. Լիոնել Մեսի («Բարսելոնա») - 35
3. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») - 30
4. Սամուել Էտո՛Օ («Անժի») - 24
5. Նեյմար («Սանթոս») - 20
6. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») - 19
7. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») - 18
8. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ) - 17,5
9. Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի») - 16,6
10. Ֆերնանդո Տորես («Չելսի») - 16,3
11-12. Կարլոս Տեւես, Դավիդ Սիլվա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի») - 16,2-ական
13. Կակա («Ռեալ») - 14,5
14. Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա») - 14
15. Ֆիլիպ Լամ ( «Բավարիա») - 13,5
16. Իկեր Կասիլյաս («Ռեալ») - 12,7
17. Դիդյե Դրոգբա («Գալաթասարայ») - 12,6
18. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս») - 12,4
19. Կոնկա («Գուանչժոու») - 12,1
20. Կարիմ Բենզեմա («Ռեալ») - 12
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում