10:40  ,  2 ապրիլի, 2012

Կանանց շոու-մենամարտի հեռուստալսարանը գերազանցել է Աբրահամի մենամարտինը

Գերմանական ARD հեռուստաընկերության տվյալներով, մարտի 31-ին Քիլում կայացած Sauerland Event պրոմոուտերական ընկերության բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտն Արթուր Աբրահամի եւ լեհ Պետր Վիլշեւսկու միջեւ դիտել է Գերմանիայի 4,66 միլիոն բնակիչ, ինչը կազմել է այդ պահին ակտիվ հեռուստադիտողների 19,9 տոկոսը (Գերմանիայի բնակչությունը 82 միլիոն է): Սակայն 14-49 տարեկանների թիրախային խումբը նախընտրել է Pro7 հեռուստաալիքով հեռարձակված կանանց շոու-մենամարտերը, որոնք հավաքել են 18,4 տոկոս հեռուստալսարան, իսկ Աբրահամի մենամարտը` 9,1 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում