01:56  ,  1 ապրիլի, 2012

Իմ հաջորդ մրցակիցը կլինի Ռոբերտ Շտիգլիցը. Արթուր Աբրահամ

WBO վարկածով եվրոպական գոտու համար մենամարտում Պետր Վիլշեւսկուն միավորներով հաղթելուց հետո Արթուր Աբրահամը հայտարարեց, որ միջանկյալ մենամարտ այլեւս չի լինի եւ հաջորդ մրցակիցը կլինի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը:

Արթուր Աբրահամը 118:109, 118:109, 119:108 հաշվով առավելության հասավ լեհ Պետր Վիլշեւսկու նկատմամբ եւ նվաճեց WBO եվրոպական գոտին երկրորդ միջին քաշային կարգում: Գերմանիայի Քիլ քաղաքում կայացած մենամարտի 11-րդ ռաունդում Վիլշեւսկին գրեթե հայտնվել էր նոկդաունում, սակայն մրցավարը հաշիվ չբացեց: Վիլշեւսկին դիմացավ մինչեւ մենամարտի ավարտը: Նոկաուտ չեղավ:

Մենամարտից հետո Աբրահամը նոր հաղթանակներ խոստացավ երկրպագուներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս