Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, լեհ Դարիուշ Միխալչեւսկին Աբրահամ – Վիլշեւսի մենամարտից առաջ հայտարարել է, որ Վիլշեւսկին գերազանց բռնցքամարտիկ է եւ նրան թերագնահատել չի կարելի:
«Վիլշեւսկու ոճի բռնցքամարտիկները միշտ խնդիրներ են ստեղծում Աբրահամի համար: Բացի այդ ես չեմ կարծում, որ Աբրահամն այնքան լավն է, որ դառնա աշխարհի չեմպիոն: Համաշխարհային բռնցքամարտի այսօրվա առաջատարների համեմատ Աբրահամը շատ թույլ է», - Միխալչեւսկու խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին, Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո ժամը 2-ին Գերմանիայի Քիլ քաղաքում 32-ամյա Արթուր Աբրահամը (33-3, 27 նոկաուտ) եւ 33-ամյա լեհ Պետր Վիլշեւսկին (30-2, 10 նոկաուտ) կմենամարտեն WBO վարկածով եվրոպական գոտու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:22 , 18 նոյեմբերի
23:46 , 17 նոյեմբերի
22:02 , 17 նոյեմբերի
21:38 , 17 նոյեմբերի
21:27 , 17 նոյեմբերի
20:18 , 17 նոյեմբերի
19:36 , 17 նոյեմբերի
19:05 , 17 նոյեմբերի
18:02 , 17 նոյեմբերի
17:13 , 17 նոյեմբերի