11:58  ,  31 մարտի, 2012

Աբրահամը թույլ բռնցքամարտիկ է. աշխարհի նախկին չեմպիոն

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, լեհ Դարիուշ Միխալչեւսկին Աբրահամ – Վիլշեւսի մենամարտից առաջ հայտարարել է, որ Վիլշեւսկին գերազանց բռնցքամարտիկ է եւ նրան թերագնահատել չի կարելի:

«Վիլշեւսկու ոճի բռնցքամարտիկները միշտ խնդիրներ են ստեղծում Աբրահամի համար: Բացի այդ ես չեմ կարծում, որ Աբրահամն այնքան լավն է, որ դառնա աշխարհի չեմպիոն: Համաշխարհային բռնցքամարտի այսօրվա առաջատարների համեմատ Աբրահամը շատ թույլ է», - Միխալչեւսկու խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին, Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո ժամը 2-ին Գերմանիայի Քիլ քաղաքում 32-ամյա Արթուր Աբրահամը (33-3, 27 նոկաուտ)  եւ 33-ամյա լեհ Պետր Վիլշեւսկին (30-2, 10 նոկաուտ) կմենամարտեն WBO վարկածով եվրոպական գոտու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս