17:33  ,  30 մարտի, 2012

Զաուերլանդ. Պարտվելու դեպքում Աբրահամին խորհուրդ կտամ ավարտել կարիերան

Մարտի 31-ին Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք WBO եվրոպական տիտղոսի համար Արթուր Աբրահամ - Պյոտր Վիլշեւսկի մենամարտից առաջ հայ բռնցքամարտիկի պրոմոուտեր Կալե Զաուերլանդը հայտարարել է, որ եթե Աբրահամը պարտություն կրի՝ ինքը կառաջարկի նրան ավարտել կարիերան:

Աբրահամը նշել է, որ մենամարտից առաջ մեծ ճնշում է զգում իր վրա:

«Ճնշումը շատ մեծ է: Բոլորն ինձանից ինչ-որ ավելին են սպասում այդ մենամարտում: Դա նման է ընտրության: Կամ ամեն ինչ, կամ ոչինչ», - Աբրահամի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում