Ռեգբիի Ֆրանսիայի ազգային հավաքականի առաջատար խաղացող Սեբաստիան Շաբայը պատրաստվում է Եվրոպայից տեղափոխվել Ավստրալիա։
Այդ մասին փետրվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շաբայը։
Ֆրանսիացին հրաժարվել է հանդես գալ «Ռեյսինում», քանի որ մարզիկին չի գոհացնում ակումբի վարած քաղաքականությունը։
Ֆրանսիական մի շարք ակումբներ պայմանագիր են առաջարկում Շաբային, սակայն նա որոշել է ուժերը փորձել Ավստրալիայում։ Սակայն դեռեւս հայտնի չէ, թե որ ակումբում է ցանկանում հանդես գալ ֆրանսիացին, հաղորդում է
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում